• English
  • Հայերեն
Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Հայաստան - Ճապոնիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մոնիկա Սիմոնյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Յասուտակա Նակասոնեի հետ

27 հոկտեմբերի, 2026
Դեսպան Մոնիկա Սիմոնյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Յասուտակա Նակասոնեի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 27-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպան Մոնիկա Սիմոնյանին ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Յասուտակա Նակասոնեն։
 
Դեսպան Սիմոնյանն արձանագրել է, որ Հայաստանի և Ճապոնիայի փոխհարաբերություններում առկա է կայուն դինամիկա և մի շարք ոլորտներում՝ համագործակցության զարգացման զգալի ներուժ։
 
Դեսպանը կարևորել է քաղաքական ակտիվ երկխոսության շարունակականությունն ու բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը, ընդգծել տնտեսական կապերի խթանմանն ու երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը, ներառյալ՝ հայկական ապրանքների՝ ճապոնական շուկա ներմուծման հնարավորությունների լիարժեք գործարկումը։
 
Պետնախարար Նակասոնեն նշել է, որ Վարչապետ Փաշինյանի՝ նախորդ տարվա սեպտեմբերին Ճապոնիա կատարած այցը երկկողմ հարաբերությունների առաջմղման համար կարևոր հանգրվան է հանդիսացել՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը հետայսու ևս կամրապնդվի, ներառյալ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում՝ որպես օրինակ մեջբերելով Գունմա պրեֆեկտուրայում գործող «ԹՈՒՄՈ» ​​կենտրոնը։
 
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանի անվտանգային իրավիճակի և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի շուրջ։ Դեսպան Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծերի իրականացմանը միտված զարգացումները։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Վիսքաունթեսս շ.,բն 230, 1-11-36 Ակասակա,
Մինատո-կու, Տոկիո, Ճապոնիա,
Հեռ.` + 81 3 6277 7453

Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: