• English
  • Հայերեն
Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Հայաստան - Ճապոնիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ճապոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Սեյշիրո Էտոյի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան

04 սեպտեմբերի, 2016

Օգոստոսի 31-ին եռօրյա այցով Հայաստան է ժամանել Ճապոնիայի Ազգային ժողովի ստորին պալատի պատգամավոր, նախկին փոխխոսնակ, Ճապոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Սեյշիրո Էտոյի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին Ճապոնիայի Ազգային ժողովի ստորին պալատի պատգամավոր, Ճապոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի փոխնախագահ (նախկին նախագահ), Ճապոնիայի նախկին արտգործնախարար Տակեակի Մացումոտոն և Ճապոնիայի Ազգային ժողովի ստորին պալատի պատգամավոր, Ճապոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար, Ճապոնիայի բնապահպանության նախկին նախարար Շունիչի Սուձուկին:

Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամության խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք ընդգծել են, որ հայ-ճապոնական հարաբերությունները զարգանում են բարեկամության և փոխվստահության մթնոլորտում, և անդրադարձել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Հանդիպման արդյունքներով ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը և Սեյշիրո Էտոն երկու երկրների բարեկամության խմբերի անունից ստորագրել են համատեղ հռչակագիր: Սեյշիրո Էտոյի գլխավորած պատվիրակությանը ընդունել է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Ազգային ժողովում կայացած հանդիպումներից և կազմակերպված միջոցառումներից հետո պատվիրակության անդամներին ընդունել է Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: 

Այցի շրջանակներում պատվիրակության անդամները այցելել և հանդիպումներ են ունեցել նաև ԱԳՆ-ում, ԱԻՆ-ում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Վիասֆեր Տեխնոպարկ, այցելել են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Կոմիտասի թանգարան, «Երևանի Արարատ կոնյակի գործարան» և այլ տեսարժան վայրեր:
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Վիսքաունթեսս շ.,բն 230, 1-11-36 Ակասակա,
Մինատո-կու, Տոկիո, Ճապոնիա,
Հեռ.` + 81 3 6277 7453

Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: