• English
  • Հայերեն
Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Հայաստան - Ճապոնիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հիմնադրվեց «Ճապոնիա-Հայաստան գործարար և մշակութային նախաձեռնություն» կազմակերպությունը

01 հունիսի, 2016
Հիմնադրվեց «Ճապոնիա-Հայաստան գործարար և մշակութային նախաձեռնություն» կազմակերպությունը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մայիսի 31-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ «Ճապոնիա-Հայաստան գործարար և մշակութային նախաձեռնություն» (Japan-Armenia Business and Culture Initiative) կազմակերպության հիմնադիր ժողովի նիստը։ Նիստին մասնակցեցին հայտնի գործարարներ, խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ և իրավաբաններ։ Հաջորդ օրը՝ հունիսի 1-ին, կազմակերպությունը գրանցվեց պետական ռեգիստրում որպես իրավաբանական անձ (General Incorporated Association)՝ իր հոգաբարձուների խորհրդով և կանոնադրությամբ։

Նախաձեռնությունը կոչված է խթանելու հայ-ճապոնական տնտեսական և մշակութային կապերը։ Մասնավորապես, նպատակ է դրված փոխադարձության սկզբունքով ակտիվացնելու երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը, ներկայացնելու հայկական արտադրանքը Ճապոնիայում, օժանդակելու ճապոնական արտադրողի մուտքը հայկական շուկա և ներդրումային ծրագրերի իրականացումը։

Այս նախաձեռնության հիմնադրմամբ ի կատար է ածվում Ճապոնիայում ՀՀ դեսպանության դեռևս 2012թ․ նախաձեռնած Ճապոնիայում Հայաստանի հետ տնտեսական համագործակցության կոմիտեի նոր ձևաչափով վերակազմավորումը։ Նորաստեղծ կազմակերպությունն իր գործադիր խորհրդով և քարտուղարությամբ ի զորու է ստանձնելու Ճապոնիա-Հայաստան տնտեսական համագործակցության կոմիտեի դերակատարությունը։ 

 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Վիսքաունթեսս շ.,բն 230, 1-11-36 Ակասակա,
Մինատո-կու, Տոկիո, Ճապոնիա,
Հեռ.` + 81 3 6277 7453

Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: