• English
  • Հայերեն
Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Հայաստան - Ճապոնիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Տոկիոյում

27 սեպտեմբերի, 2013

Սեպտեմբերի 21-ին Տոկիոյի «Հոթել Օկուրա» հյուրանոցի սրահում Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին:

Հայաստանի անկախության տոնը շնորհավորելու էին եկել 180-ից ավելի հյուրեր՝ Ճապոնիայի խորհրդարանի, նախարարությունների, այլ պետական կառույցների, գործակալությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Ճապոնիա - Հայաստան ընկերակցության, ճապոնահայկական բարեկամության միության անդամներ, գործարարներ, համալսարանների ղեկավարներ, արվեստագետներ, լրագրողներ:

Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի հիմներով՝ ճապոնացի ճանաչված սոպրանոյի կատարմամբ, որից հետո ներկաներին ողջույնի խոսք ուղղեց դեսպան Հրանտ Պողոսյանը: Նա մասնավորապես նշեց, որ հայ ժողովուրդն իր աշխատանքով ու նվիրվածությամբ մշտապես հաստատակամ է զարգացնել իր երկիրն ու ավելացնել Հայաստանի բարեկամների թիվն աշխարհի բոլոր մայրցամաքներում և ընդգծեց, որ Հայաստանն ու Ճապոնիան իրենց գործընկերությունն ու բարեկամությունը խորացնելու համար արդեն իսկ ակտիվ և հագեցած օրակարգ ունեն:

Այնուհետև Հայաստանի ղեկավարությանը և հայ ժողովրդին շնորհավորական ուղերձ հղեց Ճապոնիայի խորհրդարանի անդամ Կազույուկի Համադան: Նա նշեց, որ ճապոնացիների համար Հայաստանը դեռևս վաղուց հետաքրքիր ու գրավիչ երկիր է եղել՝ իր պատմությամբ, հարուստ մշակույթով և ավանդույթներով, և այժմ ուրախալի է, որ Հայաստանն ու Ճապոնիան միմյանց առավել լավ են ճանաչում՝ և թե զբոսաշրջիկների հոսքը Հայաստան, թե ճապոնացի գործարարների ու մշակույթի գործիչների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ տարեցտարի մեծանում է:

Ընդունելությանը զուգահեռ ցուցադրվեց «Armenia - The Land of Noah» խորագրով տեսաֆիլմը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Վիսքաունթեսս շ.,բն 230, 1-11-36 Ակասակա,
Մինատո-կու, Տոկիո, Ճապոնիա,
Հեռ.` + 81 3 6277 7453

Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: