• English
  • Հայերեն
Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Հայաստան - Ճապոնիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Տ.Հարադան իր հավատարմագիրը հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին

10 նոյեմբերի, 2011

Նոյեմբերի 8-ին, 2011թ. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիկահիտո Հարադան (նստավայրը՝ Մոսկվա):

երժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Նշելով, որ Հայաստանը կարեւորում է հայ-ճապոնական հարաբերությունների համակողմանի զարգացումն ու խորացումը, Նախագահը գոհունակությամբ է արձանագրել հատկապես վերջին տարիներին քաղաքական շփումներում նկատելի որոշակի աշխուժությունը, արտաքին գերատեսչությունների միջեւ կանոնավոր բնույթ ստացած քաղաքական խորհրդատվությունները:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ տարբեր ոլորտներում առկա համագործակցության լուրջ ներուժը լիարժեքորեն կօգտագործվի դեսպան Տիկահիտո Հարադայի պաշտոնավարման ընթացքում' նպաստելով երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ բարեկամության առավել ամրապնդմանը:

Ճապոնիայի նորանշանակ դեսպան Տիկահիտո Հարադան շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար եւ վստահեցրել, որ կանի հնարավորը երկկողմ կապերի խորացման ուղղությամբ: Նա նշել է, որ հաջորդ տարի լրանում է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, որը եւս լավ առիթ է մշակութային բազմաբնույթ միջոցառումների անցկացման, տնտեսական ոլորտում համագործակցության ծրագրերի մշակման ու իրագործման համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Վիսքաունթեսս շ.,բն 230, 1-11-36 Ակասակա,
Մինատո-կու, Տոկիո, Ճապոնիա,
Հեռ.` + 81 3 6277 7453

Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: