• English
  • Հայերեն
Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Հայաստան - Ճապոնիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի Անկախության 20-րդ տարեդարձի տոնահանդիսություններ Ճապոնիայում

21 սեպտեմբերի, 2011

Սեպտեմբերի 21-ին Տոկիոյի «Հոթել Օկուրա» հյուրանցում Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին:

Չնայած ընդունելության օրը Տոկիոյին վրա հասած սարսափելի տայֆունի, միջոցառումն այնուամենայնիվ տեղի ունեցավ և նրան մասնակցեցին Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարար պարոն Կազույուկի Համադան, Ճապոնիայի խորհրդարանի պատգամավորներ Հիսաշի Տոկունագան և Յուրիկո Կոիկեն, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ` ի դեմս Ճապոնիայի ԱԳՆ-ի, միջազգային համագործակցության գործակալության (JICA), Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության (JETRO) ղեկավարության: Հայ ժողովրդին ուղղված շնորհավորանքներին միանալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև դիվանագիտական ներկայացուցչությունների մի քանի տասնյակ ղեկավարներ, Ճապոնիա-Հայաստան ընկերակցության, ճապոնահայկական բարեկամության միության անդամներ, ինչպես նաև երկրի ֆինանսատնտեսական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, խոշոր համալսարաների ղեկավարներ, գործարարներ, արվեստագետներ, լրագրողներ:

Հայաստանի Հանրապետության քսանամյա հոբելյանի առիթով հյուրերին ողջույնի խոսք հղելով դեսպանության խորհրդատու Հրանտ Պողոսյանն ընդգծեց, որ անկախություն հռչակելուց ի վեր Հայաստանի ժողովուրդը հաստակակամ է եղել իր նվաճումները պաշտպանելու, ժամանակակից և դինամիկ զարգացող տնտեսություն, ժողովրդավարական և սոցիալապես ապահով հասարակություն կառուցելու գործին: Նա նշեց, որ այս դժվարին տարիներին Հայաստանը միայնակ չի եղել, վայելելով միջազգային հանրության՝ ի դեմս Ճապոնիայի ժողովրդի անշահախնդիր աջակցությունը, որը ծառայել է Հայաստանի պետականության ամրապնդելու գործին:

Պատասխան ելույթում Ճապոնիայի փոխարտգործնախարար Կազույուկի Համադան ջերմորեն շնորհավորեց Հայաստանի ղեկավարությանը, հայ ժողովրդին և աշխարհասփյուռ հայությանը անմոռանալի հոբելյանի կապակցությամբ և նշեց, որ ինչպես Ճապոնիայի կառավարությունը, այդպես էլ Ճապոնիայի ժողովուրդը երբևէ չեն մոռանա վերջերս Ճապոնիայում պատահած բնական աղետների ժամանակ Հայաստանի կառավարության, հայ ժողովրդի ցուցաբերած անկեղծ կարեկցանքն ու անշահախնդիր աջակցությունը:   

Ընունելությանը հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ժողովրդական երաժշտություն, իսկ սրահում կազմակերպվել էր լուսանկարների ցուցադրում՝ «Հայաստան – 20 ամյա ուղի» խորագրով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Վիսքաունթեսս շ.,բն 230, 1-11-36 Ակասակա,
Մինատո-կու, Տոկիո, Ճապոնիա,
Հեռ.` + 81 3 6277 7453

Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: