• English
  • Հայերեն
Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Հայաստան - Ճապոնիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Արտաքին գործերի նախարարն ընդունեց Ճապոնիայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Հիսաշի Տոկունագային

04 մայիսի, 2011

Մայիսի 4-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երեւան ժամանած Ճապոնիայի արտգործնախարարի առաջին տեղակալ Հիսաշի Տոկունագային:

Էդվարդ Նալբանդյանը խորին ցավակցություններ հայտնեց մարտին Ճապոնիայում պատահած բնական արհավիրքների հետեւանքով հազարավոր զոհերի կապակցությամբ:

Փոխնախարար Տոկունագան երախտագիտություն հայտնեց մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ Հայաստանից ստացված ցավակցությունների եւ հետեւանքների վերացման համար ցուցաբերած օժանդակության համար: Նա հավելեց, որ ավերիչ երկրաշարժի հետեւանքները վերապրած հայ ժողովուրդը ճապոնական ժողովրդի վիշտն ընկալեց ինչպես իր սեփականը եւ այս կապակցությամբ Երուանում տեղի ունենալիք միջոցառումը՝ նվիրված արհավիրքների զոհերի հիշատակին, հայ ժողովրդի բարեկամության հավաստումն է եւ Ճապոնիան շատ բարձր ենք գնահատում այն:    

Նախարար Նալբանդյանը, գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին հայ-ճապոնական  հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում, ընդգծելով, որ Ճապոնիայի հետ փոխգործակցության զարգացումը Հայաստանի համար կարեւոր ուղղություն է:

Հայաստանի արտգործնախարարին հանձնելով Ճապոնիայի ԱԳ նախարար Տակեակի Մացումոտոյի ուղերձը հյուրն ասաց, որ Ճապոնիայի իշխանությունները բարձր են գնահատում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները եւ ցանկանում են առավել ընդլայնել դրանք: Նա հավելեց, որ իր այցելությունը դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ճապոնական բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցելությունն է եւ այն վկայում է վերջին շրջանում երկկողմ հարաբերությունների աննախադեպ զարգացման մասին: 

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք նշվեց, որ բարձրաստիճան փոխայցելությունները, ԱԳՆ-երի միջեւ խորհրդատվությունները կարեւոր դեր են խաղում փոխգործակցության ամրապնդման եւ խորացման համար:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն հայտնեց, որ շուրջ երկու տարի առաջ Տոկիո կատարած իր այցի ընթացքում ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ իրականացվում են:  

Ճապոնիայի փոխարտգործնախարարը շեշտեց, որ անցյալ տարի Ճապոնիայում ՀՀ դեսպանության հիմնումը նոր լիցք է հաղորդել երկու երկրների միջեւ համակողմանի հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձան երկկողմ համագործակցությանը միջազգային կազմակերպություններում, ՄԱԿ-ի բարեփոխման գործընթացին:

Երկուստեք կարեւորվեցին խորհրդարանների միջեւ համագործակցության խթանման, իրավապայմանագրային դաշտի կատարելագործման,  առեւտրա-տնտեսական  բնագավառի փոխգործակցության ակտիվացման նպատակով ձեռնարկվող քայլերը:


կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Վիսքաունթեսս շ.,բն 230, 1-11-36 Ակասակա,
Մինատո-կու, Տոկիո, Ճապոնիա,
Հեռ.` + 81 3 6277 7453

Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: