• English
  • Հայերեն
Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Հայաստան - Ճապոնիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյա տարեդարձի առիթով Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել է պաշտոնական ընդունելություն։

28 սեպտեմբերի, 2026
Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյա տարեդարձի առիթով Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել է պաշտոնական ընդունելություն։
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյա տարեդարձի առիթով Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել է պաշտոնական ընդունելություն։
 
Միջոցառմանը, որպես պատվավոր հյուրեր, մասնակցել են Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Յասուտակա Նակասոնեն, Ներքին գործերի և հաղորդակցությունների նախարար Հիսայուկի Ֆուջիին, Լիբերալ - Դեմոկրատական կուսակցության Գլխավոր քարտուղար, Ճապոնիա - Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Շունիչի Սուզուկին, Ազգային Դիետի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Կացույուկի Վատանաբեն։
 
Երկու հարյուրից ավելի հյուրերի թվում էին Ճապոնիայի կառավարության պաշտոնյաներ, Տոկիոյում հավատարմագրված երկրների դեսպաններ, դիվանագետներ, ճապոնական ընկերությունների գործարարներ, գիտության, կրթության, մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։
 
Դեսպան Մոնիկա Սիմոնյանն իր ուղերձում անդրադարձել է Հայաստանի կառավարության հանձնառությանը տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը՝ փոխկապակցվածության ընդլայնման և տնտեսական հնարավորությունների կյանքի կոչման միջոցով։ Ներկայացրել է ընթացիկ տարում Հայաստան - Ճապոնիա հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները՝ առանձնացնելով քաղաքական երկխոսության ակտիվացումը, տեղեկատվական տեխնոլոգիաների և գինեգործության ոլորտներում շարունակական համագործակցության հաստատումը։
 
Արտաքին գործերի պետնախարար Յասուտակա Նակասոնեն խոսել է հայ – ճապոնական բարեկամական կապերի ամրապնդման հեռանկարների մասին՝ կարևորելով առևտրի, տեխնոլոգիաների, նորարարության ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը, ինչպես նաև 2027 թվականին Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35 – ամյակին նվիրված համատեղ միջոցառումների անցկացումը։
 
Ճապոնիա - Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Շունիչի Սուզուկին արձանագրել է երկկողմ հարաբերությունների՝ վերջին տարիների զարգացման դինամիկան՝ ակնկալիքով, որ միջխորհրդարանական կապերն առաջիկայում ևս կամրապնդվեն։
 
Պատգամավոր Կացույուկի Վատանաբեն ընդգծել է Հայաստանի և Ճապոնիայի միջև խորհրդարանական, տնտեսական, մշակութային փոխանակումների առաջմղմանն ուղղված ջանքերը։
 
Ընդունելությանը հայկական ժողովրդական ստեղծագործություններ և պարեր են ներկայացվել ճապոնացի արտիստներ՝ տենոր Տոշիկի Օնոի, դուդուկահար Ֆուջիկավա Շոի և «Մենք Ճապոնիա» հայկական ժողովրդական պարային խմբի անդամների կատարմամբ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Վիսքաունթեսս շ.,բն 230, 1-11-36 Ակասակա,
Մինատո-կու, Տոկիո, Ճապոնիա,
Հեռ.` + 81 3 6277 7453

Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: