• English
  • Հայերեն
Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Հայաստան - Ճապոնիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման կապակցությամբ կազմակերպված միջոցառումներ

25 ապրիլի, 2026
Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման կապակցությամբ կազմակերպված միջոցառումներ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման կապակցությամբ Ճապոնիայում Հայաստանի դեսպանության անձնակազմը, Ճապոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների ու ճապոնացի բարեկամների հետ միասին այցելել է Յոկոհամայում գտնվող Դիանա Աղաբեկ Աբգարի գերեզման։
Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, ինչպես նաև այդ ժամանակաշրջանում ապրած այն անձանց, որոնց մարդասիրությունը փրկել է հազարավոր հայերի կյանքեր։ Դեսպան Մոնիկա Սիմոնյանը ծաղկեպսակ է զետեղել Դիանա Աբգարի շիրիմին։
Նույն օրը դեսպանությունում տեղի է ունեցել նախորդ տարեվերջին լույս ընծայված «Ճապոնիայում ապրած «սփյուռքը». Դիանա Աբգարը եւ Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը, որի համահեղինակներն են Կոբեի և Օսակայի համալսարանների դասախոս Մելինե Մեսրոպյանն ու լրագրող Արիսա Օտան։
Գիրքը Դիանա Աբգարի կենսագրությունն է` հիմնված միջազգային, բազմաարխիվային պատմական նյութերի վրա, որոնք ուսումնասիրվել են Մեսրոպյանի 13 տարվա հետազոտական աշխատանքի ընթացքում։ Այն պարունակում է մինչ օրս չլուսաբանված տեղեկություններ Աբգարի կյանքի, նրա գրական գործունեության, փախստականներին ուղղված մարդասիրական օգնության, ճապոնական կառավարության հետ փոխհարաբերությունների և ժամանակաշրջանն արտացոլող բազմաթիվ այլ հետաքրքիր փաստերի վերաբերյալ։
Ողջույնի խոսքում դեսպան Մոնիկա Սիմոնյանն առանձնանշել է գործարար, մտավորական, գրող, հասարակական գործիչ, մարդասիրական եւ դիվանագիտական աշխատանք իրականացրած Դիանա Աբգարի կյանքի ու գործունեության մասին պատմող գրքի արժեքավորությունը՝ հույս հայտնելով, որ այն թե Ճապոնիայում, թե նրա սահմաններից դուրս առավել ճանաչելի կդարձնի պատմության նշանավոր կանանցից մեկին՝ Դիանա Աբգարին, ինչպես նաև լույս կսփռի 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության ընթացքում Ճապոնիային վերաբերելի դրվագների վրա։
Շնորհանդեսին աշխատության համահեղինակ Մեսրոպյանը մանրամասներ է ներկայացրել հետազոտության շարժառիթի, իրականացման դժվարությունների և կարևոր հանգրվանների մասին։
Ճապոնացի համահեղինակ Օտան խոսել է հայ-ճապոնական հարաբերությունների ժամանակագրության մեջ Աբգարի ունեցած նշանակալի դերակատարության, ինչպես նաև Հայաստանի, հայերի և հայոց պատմության մասին ոչ լավատեղյակ ճապոնացի ընթերցողին գրքի բովանդակությունը մատչելի կերպով ներկայացնելու մարտահրավերի մասին։
Գիրքը հրատարակվել է ճապոներեն լեզվով Ճապոնիայի հանրահայտ հրատարակչություններից մեկի` «Ֆուջիվարա Շոտեն»-ի կողմից՝ Ճապոնիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ և հովանավորությամբ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Վիսքաունթեսս շ.,բն 230, 1-11-36 Ակասակա,
Մինատո-կու, Տոկիո, Ճապոնիա,
Հեռ.` + 81 3 6277 7453

Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: