• English
  • Հայերեն
Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Հայաստան - Ճապոնիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ անկախության օրվա առթիվ Ճապոնիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել է ընդունելություն

26 սեպտեմբերի, 2025
ՀՀ անկախության օրվա առթիվ Ճապոնիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել է ընդունելություն
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով Տոկիոյի «Օկուրա» հյուրանոցում կայացել է պաշտոնական ընդունելություն։

Միջոցառմանը մասնակցել են Ճապոնիայի արտաքին գործերի խորհրդարանական փոխնախարար Մացումոտո Հիսաշին, Ֆուկուշիմա պրեֆեկտուրայի Մինամիայձու քաղաքի քաղաքային խորհրդի նախագահ Յամաուչի Տադաշին, Ճապոնիայի կառավարության պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, գործարարներ, գիտության և մշակույթի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Դեսպան Մոնիկա Սիմոնյանն իր խոսքում անդրադարձել է 2025 թվականի ընթացքում երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումներին, Օսակա քաղաքում ընթացող համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի ներկայացվածությանը և Ազգային օրվա կապակցությամբ սեպտեմբերի սկզբին կայացած ՀՀ վարչապետի պատվիրակության այցին, Գունմա պրեֆեկտուրայում բացված ԹՈՒՄՈ կենտրոնի աշխատանքին, երկկողմ գործարար կապերի զարգացմանը միտված միջոցառումներին։

ԱԳ խորհրդարանական փոխնախարար Մացումոտո Հիսաշին անդրադարձել է  հայ-ճապոնական բարեկամական հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին՝ կարևորելով փոխգործակցության շարունակական ընդլայնումը։  

Մինամիայձուի քաղաքային խորհրդի նախագահ Յամաուչի Տադաշին կարևորել է սպորտի և մշակույթի ոլորտում Հայաստանի հետ հաստատված սերտ համագործակցությունը և հույս հայտնել, որ ապագայում առկա կապերն առավել կխորանան։

Միջոցառմանը Տոկիոյի երաժշտական քոլեջի ուսանողները կատարել են հայկական և ճապոնական ժողովրդական ստեղծագործություններ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Վիսքաունթեսս շ.,բն 230, 1-11-36 Ակասակա,
Մինատո-կու, Տոկիո, Ճապոնիա,
Հեռ.` + 81 3 6277 7453

Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: