• English
  • Հայերեն
Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Հայաստան - Ճապոնիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մոնիկա Սիմոնյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ճապոնիայի ԱԳ նախարարության արարողակարգի ծառայության պետին

26 մայիսի, 2025
Դեսպան Մոնիկա Սիմոնյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ճապոնիայի ԱԳ նախարարության արարողակարգի ծառայության պետին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մայիսի 26-ին Ճապոնիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Մոնիկա Սիմոնյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ճապոնիայի ԱԳ նախարարության արարողակարգի ծառայության պետ Տադայուկի Միյաշիտային։

Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Տադայուկի Միյաշիտան արդյունավետ աշխատանք է մաղթել նրան Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների զարգացման գործում՝ ճապոնական կողմի պատրաստակամությունը հայտնելով ամենայն աջակցություն ցուցաբերել գալիք նախաձեռնություններում:

Դեսպան Սիմոնյանն իր հերթին խոստացել է ակտիվ ջանքեր գործադրել Ճապոնիայում Հայաստանի ճանաչելիության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև նպաստել երկկողմ փոխգործակցության խորացմանը՝ առանձնապես կարևորելով քաղաքական երկխոսության ամրապնդումը, առևտրատնտեսական և գործարար կապերի խթանումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, կրթական, տեխնոլոգիական և հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացումը, զբոսաշրջային փոխայցելությունների ակտիվացումը:

Երկուստեք ընդգծվել է նաև, որ կողմերը կիսում են ընդհանուր քաղաքակրթական արժեքներ, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու օրենքի գերակայությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Վիսքաունթեսս շ.,բն 230, 1-11-36 Ակասակա,
Մինատո-կու, Տոկիո, Ճապոնիա,
Հեռ.` + 81 3 6277 7453

Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: