• English
  • Հայերեն
Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Հայաստան - Ճապոնիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ճապոնիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

01 հնս, 2025

Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Յուտակա Աոկիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, շնորհավորելով դեսպան Աոկիին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ճապոնիայի հետ գործընկերային կապերի զարգացմանը: Նա համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Երկուստեք արձանագրվել է, որ առկա է երկկողմ համագործակցության չիրացված զգալի ներուժ, ինչի կապակցությամբ կողմերը պատրաստակամություն են հայտնել առավելագույն ջանքեր գործադրել, մասնավորապես, առևտրատնտեսական և գործարար կապերի, զբոսաշրջության, կրթության և գիտության, մշակութային փոխանակումների և այլ ոլորտներում առկա փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ Կարևորվել է նաև փոխադարձ բարձրաստիճան այցերի կազմակերպումը, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ակտիվացումը։

Հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումները։ Այդ համատեքստում նախարարի տեղակալը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նաև իր երախտիքն է հայտնել դեսպան Աոկիին՝ Ճապոնիայի կառավարության՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հումանիտար կարիքների բավարարման նպատակով հատկացված աջակցության համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Վիսքաունթեսս շ.,բն 230, 1-11-36 Ակասակա,
Մինատո-կու, Տոկիո, Ճապոնիա,
Հեռ.` + 81 3 6277 7453

Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: