• English
  • Հայերեն
Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Հայաստան - Ճապոնիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Տաթևիկ Շախկուլյանի դասախոսությունը Ճապոնիայում ՀՀ դեսպանությունում

22 մարտի, 2017

Մարտի 22-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայաստանից ժամանած Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի վարիչ, արվեստագիտության թեկնածու Տաթևիկ Շախկուլյանի՝ «Կոմիտասը և հայկական երաժշտական մշակույթը» դասախոսությունը: Միջոցառումը կազմակերպվել էր «Ճապոնիայի Կոմիտասի անվան երաժշտական ընկերության» հոգաբարձուների խորհրդի նախագահ Տակահիրո Ակիբայի նախաձեռնությամբ և Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ: 

Դասախոսության ընթացքում ներկայացվեց հայկական երաժշտության բազմադարյա պատմությունը, մանրամասն բացատրվեց միջնադարյան հայկական նոտագրության՝ խազերի առաջացման և զարգացման պատմությունը, ներկայացվեց 19-րդ դարի երկրորդ կեսին սկիզբ առած հայկական նոր նոտագրությունը, ինչպես նաև խազերի վերծանման, հայ և հարևան ժողովուրդների երաժշտության ուսումնասիրման գործում Կոմիտաս վարդապետի իրականացրած հսկայական աշխատանքը: 

Դասախոսությունն անցավ ինտերակտիվ ձևաչափով՝ հնարավորություն տալով ներկաներին ունկնդրել հայկական երաժշտություն, ինչպես նաև երգել հայկական հոգևոր և ժողովրդական երգեր:

Միջոցառմանը ներկա էին «Ճապոնիայի Կոմիտասի անվան երաժշտական ընկերության» անդամներ, երաժշտագետներ և Հայաստանով հետաքրքրված այլ անձիք: Դասախոսությանը հաջորդեց ընդունելություն՝ հայկական խորտիկներով և խմիչքներով: 
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Վիսքաունթեսս շ.,բն 230, 1-11-36 Ակասակա,
Մինատո-կու, Տոկիո, Ճապոնիա,
Հեռ.` + 81 3 6277 7453

Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: