• English
  • Հայերեն
Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Հայաստան - Ճապոնիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ «Ճապոնիայի Կոմիտասի անվան երաժշտական ընկերության» հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը

06 հունիսի, 2016

Հունիսի 6-ին տեղի ունեցավ «Ճապոնիայի Կոմիտասի անվան երաժշտական ընկերության» հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Քննարկվեցին ընկերության նպատակները և ծրագրերը, հաստատվեց ղեկավար կազմը և կանոնադրությունը։ Ընկերության հոգաբարձուների խորհրդի նախագահն է հայտնի դաշնակահար Տակահիրո Ակիբան, որը հաճախ է համերգներով հանդես գալիս և՛ Հայաստանում, և՛ Ճապոնիայում՝ կատարելով հայ երգահանների գործերը։

Հայ հոգևոր, ժողովրդական և դասական երաժշտությունը ներկայացնելու առաքելություն իրականացնող ընկերության պատվավոր անդամներն են Կոմիտասի անվան լարային քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանը, ականավոր օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանը, հայտնի դաշնակահար Անահիտ Ներսիսյանը։ Ընկերության պատվավոր նախագահն է Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը։ 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015թ․ սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան օրը, հիմնադրված «Ճապոնիայի Կոմիտասի անվան երաժշտական ընկերության» առաջնահերթ նպատակն է հայ մեծանուն երգահան Կոմիտասի երաժշտական ժառանգության կատարումը, ուսումնասիրումը և հայ երաժշտության մասին տեղեկացվածության բարձրացումը Ճապոնիայում։ Ընկերությունն իր գիտակրթական և կատարողական գործունեությամբ նպատակաուղղված է երաժշտության ոլորտում զարգացնել Ճապոնիայի և Հայաստանի միջև մշակութային կապերը։ 
 
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Վիսքաունթեսս շ.,բն 230, 1-11-36 Ակասակա,
Մինատո-կու, Տոկիո, Ճապոնիա,
Հեռ.` + 81 3 6277 7453

Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: