• English
  • Հայերեն
Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Հայաստան - Ճապոնիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայ ջութակահար Հրաչյա Ավանեսյանի համերգը Տոկիոյում

15 սեպտեմբերի, 2011

Ս.թ. սեպտեմբերի 15-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և հովանավորությամբ Տոկիոյի լավագույն համերգասրահներից մեկում՝ Ասահի Հոլլ-ում (Asahi Hall) տեղի ունեցավ հայ անվանի ջութակահար Հրաչյա Ավանեսյանի մենահամերգը:

Միջոցառմանը, որն ընդգրկված էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի հանդիսությունների ցանկում, ներկա էին Ճապոնիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանի պատգամավորներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, խոշոր գործարարներ, մշակութային և ակադեմիական կառույցների ներկայացուցիչներ:

Հրաչյա Ավանեսյանի կատարմամբ հնչեցին հայ և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, հայկական ժողովրդական մեղեդիների մշակումներ, որոնք մեծ խանդավառությամբ և բերկրանքով ընդունվեցին ճապոնացի հանդիսատեսի կողմից: Հայ արվեստի ուժը լավագույնս արտահայտվեց ոչ միայն տաղանդաշատ ջութակահարի՝ կատարելությանը հասնող երաժշտությամբ, այլև այն հանգամանքով, որ Ճապոնիայում համերգ ունենալու առիթով միջազգային հիմնադրամներից մեկը նրան էր վստահել իտալացի մեծ վարպետ Անտոնիո Ստրադիվարիի 1717թ. հեղինակած գործիքը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Վիսքաունթեսս շ.,բն 230, 1-11-36 Ակասակա,
Մինատո-կու, Տոկիո, Ճապոնիա,
Հեռ.` + 81 3 6277 7453

Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: