• English
  • Հայերեն
Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Հայաստան - Ճապոնիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ընդունելություն Ճապոնիայում Հայաստանի առաջին հյուպատոս Դիանա Աբգարի ժառանգների պատվին

18 հոկտեմբերի, 2010

Ս.թ. հոկտեմբերի 18-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր երեկույթ` ի պատիվ Ճապոնիայում Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին դեսպան Դիանա Աղաբեգ Աբգարի ժառանգների, նրա թոռան` Մայքլ Աբգարի և ծոռան` Դենիզ Աբգարի: Հայ մտավորական, հասարակական և քաղաքական ականավոր գործիչ Դիանա Աբգարի ամերիկաբնակ ժառանգները, լինելով աշխարհով մեկ սփռված Աբգար գերադաստանի մի մաս,  Ճապոնիայում էին գտնվում իրենց հռչակավոր նախամոր գերեզմանը այցելելու նպատակով` հոկտեմբերի 17-ին լրացած վերջինիս ծննդյան 141-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս առաքելությանը նրանց էր միացել նաև Ճապոնիայում ՀՀ դեսպանության անձնակազմը` ծաղկեպսակ զետեղելով Յոկոհամայում 1937թ. իր մահկանացուն կնքած և արտսահմանցիների գերեզմանատանը թաղված Դիանա Աբգարի շիրիմին:

Տոկիոյում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունում հյուրընկալվելու պատվին արժանացած հայորդիները առանձնահատուկ բերկրանքով էին հիշում Դիանա Աբգարի հետ կապված ընտանեկան պատմությունները, հատկապես այն ժամանակահատվածը, երբ նա, ապրելով Հայաստանից տասնյակ հազարավոր կիլոմետր հեռավորության վրա, մասնավորապես` Տոկիոյից հարավ գտնվող և դարասկզբում երկրի քաղաքական կենտրոնը համարվող Յոկոհամա քաղաքում, պատսպարում, սննունդ մատակարարում և անհրաժեշտ իրավաբանական աջակցություն ցուցաբերում Օսմանյան Թուրքիայում հայկական ջարդերից մազապուրծ եղած և ցամաքով ու նավերով ճապոնական կղզիներ ոտք մեկնած տասնյակ փախստական հայ ընտանիքներին: Հայրենիքի և հարազատ ազգի առջև նրա անշահախնդիր ծառայությունները, ինչպես նաև Ճապոնիայում և նրանից դուրս Դիանա Աբգարի բարի համբավն ի վերջո պատյմանավորեցին Հայաստանի Հանրապետության կառավարության 1920թ. որոշումը` պաշտոնապես ճանաչելու Դիանա Աբգարի ազգանվեր գործունեությունը և նրան շնորհելու Ճապոնիայում և Ծայրագույն Արևելքում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսի կոչումը: Այս հանգամանքն առիթ հանդիսացավ նաև նրա համար, որ Ճապոնիան` ի թիվս խոշոր այլ պետությունների, դե-ֆակտո ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը:

Երեկույթի վերջում Մայքլ Աբգարն ու նրա դուստր` Դենիզ Աբգարը դեսպանությանը նվիրաբերեցին իրենց ընտանիքին պատկանող արխիվային նյութեր, ի թիվս Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Համո Օհանջանյանի 1920 թ. հուլիսի 22-ով թվագրված պաշտոնական նամակի պատճենը` Դիանա Աբգարին պատվո հյուպատոսի կոչում շնորհելու և Ճապոնիայի կառավարությանը էկզեկվատուրա հանձնելու թույլտվության վերաբերյալ:

Ծաղկեպսակ զետեղելու արարողությանը, ինչպես նաև դեսպանությանը տեղի ունեցած ընդունելությանը ներկա էին նաև Ճապոնիա-Հայաստան բարեկամության միության անդամներ և ճապոնական «NHK» և «Asahi shinbun» թերթերի լրագրողներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Վիսքաունթեսս շ.,բն 230, 1-11-36 Ակասակա,
Մինատո-կու, Տոկիո, Ճապոնիա,
Հեռ.` + 81 3 6277 7453

Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: