• English
  • Հայերեն
Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Հայաստան - Ճապոնիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Համայնքի մասին

ՀԱՅԵՐԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ

Ճապոնիայում պատմականորեն հայկական համայնք չի ձևավորվել: Հայերը Ճապոնիա են այցելել 19-րդ դարի երկրորդ կեսից, հիմնականում Հնդկաստանի հայեր են եղել, ովքեր զբաղվել են առևտրային գործունեությամբ: 20-րդ դարում հայ առևտրականների թիվը Ճապոնիայում ավելացել է Մերձավոր Արևելքից, մասնավորապես՝ Իրանից, Սիրիայից և Լիբանանից գաղթած հայ ընտանիքներով:

1870թ. Կալկաթայի «Աբգար և ընկերություն» ֆիրման սկսել է նավագնացության ծառայություններ իրականացնել դեպի Ճապոնիա և արդեն 1880-ականների կեսին Ճապոնիայի Կոբե, Յոկոհամա և Նագասակի քաղաքները կապել Սինգապուրի, Հոնկոնգի, Փենանգի և Կալկաթայի հետ:

1870թ․սկզբին Յոկոհամայում վաճառականությամբ է զբաղվել Մակ Թ. Արաթունը, ով հետագայում գնալով Կոբե` միացել է իր կրտսեր եղբայր Վահանին: 1930թ․ Օսակայում Արաթունը դարձել է «Էդգար եղբայրներ» գրասենյակի կառավարիչը: 1956թ. գրասենյակը փակվել է, և նա ընտանիքի հետ գաղթել է Ավստրալիա:

1890-ական թվականներին Կոբեում Մ. և Լ. Աղաբեկները ղեկավարել են «Աղաբեկ և ընկերություն» առևտրական հաստատությունը, իսկ Ա. Մ. Աբգարը կառավարել է «Աբգար և ընկերություն» նույնատիպ հաստատությունը Յոկոհամայում: Այս ընկերությունը գործել է մինչև 1920-ական թվականները` տիկին Անահիտ Հովհաննեսի Աբգարյանի և նրա որդի Միքայելի ղեկավարությամբ: Տիկին Անահիտն առավելապես հայտնի է որպես Դայանա (Դիանա) Աղաբեկ Աբգար (Անահիտ Աղաբեկյան-Աբգարյան, 1859-1937թթ․), ով 1920թ․ նշանակվել է Հայաստանի Հանրապետության (1918-1920թթ․) հյուպատոս Ճապոնիայում։ Գրող, հրապարակախոս, լրագրող Դայանա Աբգարը պարբերաբար հանդես է եկել Ճապոնիայի անգլալեզու մամուլում Հայ դատի մասին հոդվածներով և առանձին գրքերով, իջևան տրամադրել հայ գաղթականներին և օգնել նրանց տեղափոխվել ԱՄՆ:

1890-ական թվականների վերջին Յոկոհամայում է հաստատվել վաճառական Փ. Մ. Փափազյանը, ով այնտեղ մնացել է մինչև 1917թ.: Իսկ 1900-ականների սկզբին Կոբեում գործել է  «Մարտին եղբայրներ»  ընկերությունը, որն ունեցել է մի խումբ երիտասարդ հայ աշխատողներ: 1920-ական թվականներին Կոբեում գործել է նաև «Փոլ Արաթուն և ընկերություն»-ը, որը Սինգապուրի  «Ստեֆընս Փոլ»-ի մասնաճյուղն էր:

20-րդ դարի առաջին կեսին Ճապոնիայում դիվանագիտական աշխատանքի են նշանակվել հայեր տարբեր երկրներից: 1930-1931թթ. Ճապոնիայում Իրանի դեսպան է եղել ականավոր դիվանագետ-թարգմանիչ Հովհաննես Խան Մասեհյանը, իսկ 1956-1958թթ. Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպանն է եղել Իվան Թևոսյանը:

1962թ. Ճապոնիայում ապրել է Մերձավոր Արևելքից, ինչպես նաև Հնդկաստանից դեռևս դարասկզբին ներգաղթած 10 հայ ընտանիք, հիմնականում՝ առևտրականներ:

2019թ. դրությամբ Ճապոնիայում բնակվում են 70-80 հայեր, մեծամասամբ` Տոկիոյում, նրանցից ոմանք նախկինում հայաստանաբնակ են եղել և ընտանիք կազմելով ճապոնացիների հետ՝ հաստատվել այստեղ: Ճապոնաբնակ հայերի աշխատանքային գործունեությունը մի շարք ոլորտներ է ընդգրկում, նրանց թվում կան գործարարներ, դասախոսներ, իրավաբաններ, ՏՏ ոլորտի մասնագետներ, արվեստագետներ, ուսանողների թիվը մոտ 15-ն է:

 

Ճապոնիայում գործող համայնքային կազմակերպություններ

Ճապոնիայում գործում է Ճապոնիա-Հայաստան բարեկամության ասոցիացիա (Japan Armenia Friendship Association, JAFA):

JAFA-ն հիմնադրվել է դեռևս 1989թ. ճապոնացի հասարակական գործիչ, պատմաբան և գրող Հիդեհարու Նակաջիմայի ջանքերով և զբաղվում է Հայաստանի ու Ճապոնիայի պատմամշակութային կապերի սերտացմամբ:

Հայաստանին, հայկական խնդիրներին նվիրված Ճապոնիայում լույս տեսած գրքերը, պարբերականները

2009թ. մայիսին լույս է տեսել Հիդեհարու Նակաջիմայի «Ամեն ինչ Հայաստանի մասին 65 մասում» ճապոներեն լեզվով գիրքը, որը նրա երրորդ գիրքն էր Հայաստանի մասին: Առաջինը`«Հայաստան՝ հույսի ակնթարթ պատմությունում» հրատարակվել էր 1990թ., իսկ  երկրորդը՝ «Հայկական ցեղասպանություն` հայ ժողովրդի պատմություն և մշակույթ» 2007թ․: Ճապոնացի արևելագետ Ն. Սաթոն հիմնել է հայագիտության կենտրոն, աշխատություններ է գրել Հայաստանի և Արցախի պատմության մասին: Աիչի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Հիրոյոշի Սեգավան հեղինակել է Հայոց ցեղասպանության իրավական ասպեկտներին վերաբերող ճապոներեն լեզվով առաջին գիրքը: Հայաստանին նվիրված բանաստեղծություններ են գրել ճապոնացի բանաստեղծներ Հ. Կիմուրան և Ս. Սան Օբինատան։

2015թ․ հրատարակվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող ճապոնական կոմիտեի հեղինակած <<Փաստերի գիրք>>-ը (Fact Book), որտեղ ներկայացված են Հայոց ցեղասպանությունը վկայող պատմական փաստեր, միջազգային մամուլում տպագրված, նաև հայ և արտասահմանցի հեղինակների կողմից հրապարակված հոդվածներից, գրքերից հատվածներ, լուսանկարներ: 2015թ․ հրատարակվել է նաև <<Հայաստանը որպես Տեղեկատվական տեխնոլոգիաների երկիր>> (Armenia as IT country) գիրքը, որի հեղինակն է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2013 թվականի մրցանակակիր, Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն:

2017թ. դեկտեմբերին լույս է տեսել դեսպանի հեղինակած Հայաստանը 25 պատմվածքով ներկայացնող գիրքը՝ ճապոներենով, իսկ 2018թ.՝ նաև կորեերեն լեզվով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Վիսքաունթեսս շ.,բն 230, 1-11-36 Ակասակա,
Մինատո-կու, Տոկիո, Ճապոնիա,
Հեռ.` + 81 3 6277 7453

Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: