• English
  • Հայերեն
Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Հայաստան - Ճապոնիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստան - Ճապոնիա

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության կողմից մեծապես կարևորվում է Ճապոնիայի հետ բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդումը և համագործակցային նոր հարաբերությունների կայացումը:

Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. սեպտեմբերի 7-ին:

2010թ. հուլիսից Տոկիոյում գործում է ՀՀ դեսպանությունը:

2015թ. հունվարից Երևանում գործում է Ճապոնիայի դեսպանությունը: 

2025թ. ապրիլի 11-ին Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Մոնիկա Սիմոնյանը:

2024թ. հունվարի 11-ին ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանն Աոկի Յուտական:

Այցեր

Ճապոնիա

2024թ. սեպտեմբեր

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան

2022թ. սեպտեմբեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան

(որպես ՀՀ ներկայացուցիչ՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի պետական թաղման արարողությանը)

2021թ. հուլիս

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

2019թ. հոկտեմբեր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

2017թ. մայիս

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման

 և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյան

2017թ. հունվար

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան

2012թ. հունիս

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան

2009թ. նոյեմբեր

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան

2005թ. հունիս

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյան

2001թ. դեկտեմբեր

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյան

1999թ. օգոստոս

ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյան

1992թ. հոկտեմբեր

ՀՀ փոխվարչապետ Հրանտ Բագրատյան

Հայաստան

2018թ. սեպտեմբեր

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնո

Ստորագրված փաստաթղթեր

  • Արձանագրություն` ՀՀ-ի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, սեպտեմբերի 7, 1992թ.
  • ՀՀ նախագահի և Ճապոնիայի վարչապետի համատեղ հայտարարություն, դեկտեմբերի 19, 2001թ., Տոկիո
  • Համաձայնագիր՝ ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին, հունիսի 8, 2005թ., Տոկիո
  • Հուշագիր՝ ՀՀ ԱԳՆ-ի և Ճապոնիայի ԱԳՆ-ի միջև համագործակցության վերաբերյալ, հունիսի 6, 2012թ., Տոկիո
  • Համատեղ հայտարարություն` ՀՀ-ի և Ճապոնիայի միջև բարեկամության և համագործակցության հետագա խորացման վերաբերյալ, հունիսի 6, 2012թ., Տոկիո
  • Հուշագիր` ՀՀ-ի և Ճապոնիայի միջև ահաբեկչության ֆինանսավորման և ապօրինի ճանապարհով ձեռքբերված դրամական միջոցների օրինականացման դեմ պայքարի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին, 2012թ. հոկտեմբեր, Երևան
  • Դրամաշնորհային համաձայնագիր` «ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող» (Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված), մայիսի 25, 2016թ., Երևան
  • Դրամաշնորհային համաձայնագիր` «ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող»(Հայաստանի հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնելու համար նախատեսված սարքավորումների բարելավման ծրագրի համար), մարտի 30, 2017թ., Երևան
  • Դրամաշնորհային համաձայնագիր` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի Կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող» (Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի համար), սեպտեմբերի 7, 2017թ., Երևան
  • «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր, փետրվարի 14, 2018թ., Երևան
  • Դրամաշնորհային համաձայնագիր` «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ճապոնիայի Կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող» (Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի համար նախատեսված հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման տեխնիկական հագեցվածության բարելավման ծրագրի համար), փետրվարի 16, 2018թ., Երևան
  • ՀՀ և Ճապոնիայի կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքված դրամաշնորհային համաձայնագիր, փետրվարի 25, 2019թ., Երևան
  • Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ճապոնիայի Կառավարության միջև «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիր, հունիսի 30, 2020թ., Երևան
  • Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Ճապոնիայի կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքված դրամաշնորհային համաձայնագիր «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների հիմնական ենթակառուցվածքների և սոցիալական ինտեգրման աջակցության ծրագրի» շրջանակներում, փետրվարի 28, 2024թ., Երևան
  • Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիա, դեկտեմբերի 26, 2024թ., Երևան

ՀՀ-ի և Ճապոնիայի ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/

 

արտահանում

ներմուծում

(ըստ ծագման երկրի)

ներմուծում

(ըստ արտահանող երկրի)

2020

1363.9

45895.1

12366.8

2021

1683.6

55496.1

9383.0

2022

 2941.4

195282.1

11626.1

2023

4342.1

343775.1

48007.5

2024

15847.4

117886.9

23891.3

Ճապոնիայից ՀՀ ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ․

Շինարարական մեքենաներ, խողովակներ, յուղեր և օծանելիքներ, ոչ մետաղական լարեր, էլեկտրականություն գեներացնող սարքավորումներ և այլն:

ՀՀ-ից Ճապոնիա արտահանվող հիմնական ապրանքատեսակներ․

Ծխախոտ, հագուստ, ալյումինիում, էլեկտրական սարքավորումներ:

 


Թարմացված է՝ 30.04.2025թ.

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Վիսքաունթեսս շ.,բն 230, 1-11-36 Ակասակա,
Մինատո-կու, Տոկիո, Ճապոնիա,
Հեռ.` + 81 3 6277 7453

Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: