Լուրեր

Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Տոկիոյում

21.09.2016

Կից լուսանկարներ

Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Տոկիոյում

Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Տոկիոյում

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Անկախության 25-ամյակի կապակցությամբ Տոկիոյի «Օկուրա» հյուրանոցի սրահում   Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է պաշտոնական ընդունելություն: 

Միջոցառման մեկնարկին հյուրերին ողջունեց Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը՝ մասնավորապես անդրադառնալով անկախ Հայաստանի ձեռքբերումներին և երկրի հետագա զարգացման ծրագրերին: Հայաստանի Հանրապետության խորհրդանշական այս տարեդարձի համատեքստում դեսպան Պողոսյանը գոհունակություն հայտնեց հայ-ճապոնական տարեցտարի սերտացող փոխգործակցությունից, որի խորհրդանիշերից մեկը դարձավ սեպտեմբերի 16-ին Տոկիոյի կենտրոնական պուրակներից մեկում տեղադրված «Բարեկամության խաչքարը»: Դեսպանը համոզմունք հայտնեց, որ վերջերս իրականացված նախաձեռնությունները և փոխայցելությունները նոր խթան կհանդիսանան հայ-ճապոնական համագործակցությունը առավել խորացնելու համար:

Այնուհետև ողջույնի խոսք ասաց Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Շունիչի Սուզուկին, ով, շնորհավորելով ՀՀ անկախության տարեդարձը, գոհունակություն հայտնեց բարեկամության խմբի ղեկավար Սեյշիրո Էտոյի գլխավորած պատվիրակության վերջերս Հայաստան կատարած այցի արդյունքներից՝ շեշտելով դրանց կարևորությունը հայ-ճապոնական կապերի հետագա զարգացման գործում:

Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, հայ ժողովրդին և հյուրերին շնորհավորական ուղերձ հղեց նաև «Ճապոնիա-Հայաստան գործարար և մշակութային նախաձեռնության» նախագահ Յասումինե Սատակեն: Նա անդրադարձավ նախաձեռնության գործունեությանը՝ ուղղված հայ-ճապոնական գործարար և մշակութային կապերի հետագա խորացմանն ու զարգացմանը:

Ընդունելությանը ներկա է գտնվել ավելի քան 300 մասնակից՝ Ճապոնիայի Ազգային ժողովի, կառավարության, պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Ճապոնիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, «Ճապոնիա-Հայաստան գործարար և մշակութային նախաձեռնության», Ճապոնիա-Հայաստան ընկերակցության, Ճապոնա-հայկական բարեկամության միության անդամներ, գործարարներ, արվեստագետներ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր