• English
  • Հայերեն
Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Հայաստան - Ճապոնիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Պատարագ Երևանի Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ Ճապոնիայում երկրաշարժի և ցունամիի զոհերի հիշատակին

05 մայիսի, 2011

Մայիսի 4-ին, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Ճապոնիայում մարտին տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհված հազարավոր մարդկանց: 

 Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև թեմակալ առաջնորդներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հոգեհանգստին ներկա էր նաև Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարար Հիսաշի Տոկունագան:

 Հոգեհանգստյան արարողության ավարտին Վեհափառ Հայրապետը ՙԵղբորից օգնություն ստացած եղբայրը նման է ամուր քաղաքի, նա հզոր ու բարձր է, ինչպես հաստատուն թագավորությունը՚ (Առակ. ԺԸ 19) բնաբանով խոսք ասաց, որը ներկայացվում է ստորև ամբողջությամբ. 

 

«Սողոմոն իմաստունի շուրթերից հազարամյակներ առաջ հնչած այս խոսքը, այսօր էլ իմաստավորված է մեր կյանքում և արդիական  հնչողություն ունի։ Իր ժողովրդի, պետության և մարդկության ճակատագրով անհանգստացած խորագետ ու աստվածուսույց թագավորը բոլոր ժամանակների համար կատարում է փորձառությամբ ամրագրված հաստատում. «Եղբորից օգնություն ստացած եղբայրը նման է ամուր քաղաքի, նա հզոր ու բարձր է, ինչպես հաստատուն թագավորությունը» (Առակ. ԺԸ 19)։

 

Մարդու` իր նմանի հետ ունեցած հարաբերությունների խորքերն է բացում մեր առաջ աստվածաշնչյան իմաստությունը: Աստծո կողմից ի սկզբանե մարդն ստեղծվեց որպես արարչագործության և հասարակության հետ անքակտելի կապի մեջ եղող էակ և դրանց անբաժան մաս: Աստվածային այս ճշմարտությունն է հայտնում մեր Փրկիչ Հիսուս Քրիստոս իր պատգամով` «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Ղուկ. Ժ 27)։ Մերձավորի, իր նմանի հանդեպ այս սերը առաջին պայմանն է Աստծուն սիրելու և Նրա սերը ճանաչելու, քանզի «ով սիրում է Աստծուն, նա պետք է սիրի նաև իր եղբորը» (Ա Հովհ. Դ 21),- ասում է առաքյալը: Մարդ էակի մեջ առկա աստվածային պատկերն է, որ մեզ առիթն ու հնարավորությունն է տալիս Աստծուն տեսնելու ամեն մարդու ժպիտի կամ արցունքի, ուրախության կամ տառապանքի, հաջողության կամ աղետի մեջ: Քրիստոնեական վարդապետության այս հիմնադրույթի համաձայն` մարդկանց վշտակից և խնդակից լինելով ենք դառնում աստվածանման և քրիստոսանման: 

 

Սիրելի հավատացյալ ժողովուրդ, այսօր միասիրտ ու միախորհուրդ համախմբվել ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում` խնկարկելու մեր աղոթքը հազարավոր անմեղ մարդկանց հիշատակին, ովքեր զոհվեցին Ճապոնիայի հյուսիս-արեւելքում մարտի 11-ին և հաջորդած օրերին տեղի ունեցած աղետալի երկրաշարժերի ու ցունամիների հետևանքով։ Մեր համատեղ աղոթքն այսօր մեր հավատի ու հավատարմության վկայությունն է քրիստոսավանդ պատվիրանին` վշտակցելու և մեր զորակցությունը բերելու Աստծո պատկերով ստեղծված մեր եղբայրներին, ովքեր դիմակայում են բնության աղետալի տարերքի ավերածություններին և վնասներին: Տառապանքի ու ցավի մեջ միմյանց  սատար լինելով  և մխիթարելով ենք հաստատում մարդուն սիրելու և կարիքի մեջ նրան զորակցելու աստվածավանդ մեր կոչումն ու պարտքը և ամրագրում մեր բարոյական վարքը։