Լուրեր

22.03.2017 • Տաթևիկ Շախկուլյանի դասախոսությունը Ճապոնիայում ՀՀ դեսպանությունում

Մարտի 22-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայաստանից ժամանած Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի վարիչ, արվեստագիտության թեկնածու Տաթևիկ Շախկուլյանի՝ «Կոմիտասը և հայկական երաժշտական մշակույթը» դասախոսությունը: Միջոցառումը կազմակերպվել էր «Ճապոնիայի Կոմիտասի անվան երաժշտական ընկերության» հոգաբարձուների խորհրդի նախագահ Տակահիրո Ակիբայի նախաձեռնությամբ և Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

17.02.2017 • Ի գիտություն ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների

Հայաստանի Հանրապետության ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների (ներառյալ 2015/2016 ուստարվա) պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման (բակալավրի կրթական աստիճանի համար) մասնակցելու նպատակով 2017թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվում է դիմորդների փաստաթղթերի ընդունելություն: Դիմում-հայտը լրացվում և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում է դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից:

21.09.2016 • Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Տոկիոյում

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Անկախության 25-ամյակի կապակցությամբ Տոկիոյի «Օկուրա» հյուրանոցի սրահում Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է պաշտոնական ընդունելություն: Միջոցառման մեկնարկին հյուրերին ողջունեց Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը՝ մասնավորապես անդրադառնալով անկախ Հայաստանի ձեռքբերումներին և երկրի հետագա զարգացման ծրագրերին: Հայաստանի Հանրապետության խորհրդանշական այս տարեդարձի համատեքստում դեսպան Պողոսյանը գոհունակություն հայտնեց հայ-ճապոնական տարեցտարի սերտացող փոխգործակցությունից, որի...

16.09.2016 • Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված խաչքար Տոկիոյում

Սեպտեմբերի 16-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Տոկիոյի կենտրոնական զբոսայգիներից մեկում՝ «Շիրոյամա գարդեն» պուրակում, տեղի ունեցավ «Բարեկամության խաչքար» հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը: Հուշաքարը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին և Հայաստանի Հանրապետության ու Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 24-րդ տարեդարձին և խորհրդանշում է հայ ու ճապոնական ժողովուրդների բարեկամությունը:

04.09.2016 • Ճապոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Սեյշիրո Էտոյի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան

Օգոստոսի 31-ին եռօրյա այցով Հայաստան է ժամանել Ճապոնիայի Ազգային ժողովի ստորին պալատի պատգամավոր, նախկին փոխխոսնակ, Ճապոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Սեյշիրո Էտոյի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին Ճապոնիայի Ազգային ժողովի ստորին պալատի պատգամավոր, Ճապոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի փոխնախագահ (նախկին նախագահ), Ճապոնիայի նախկին արտգործնախարար Տակեակի Մացումոտոն և Ճապոնիայի Ազգային ժողովի ստորին պալատի պատգամավոր, Ճապոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի...

06.06.2016 • ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ «Ճապոնիայի Կոմիտասի անվան երաժշտական ընկերության» հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը

Հունիսի 6-ին տեղի ունեցավ «Ճապոնիայի Կոմիտասի անվան երաժշտական ընկերության» հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Քննարկվեցին ընկերության նպատակները և ծրագրերը, հաստատվեց ղեկավար կազմը և կանոնադրությունը։ Ընկերության հոգաբարձուների խորհրդի նախագահն է հայտնի դաշնակահար Տակահիրո Ակիբան, որը հաճախ է համերգներով հանդես գալիս և՛ Հայաստանում, և՛ Ճապոնիայում՝ կատարելով հայ երգահանների գործերը։

01.06.2016 • Հիմնադրվեց «Ճապոնիա-Հայաստան գործարար և մշակութային նախաձեռնություն» կազմակերպությունը

Մայիսի 31-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ «Ճապոնիա-Հայաստան գործարար և մշակութային նախաձեռնություն» (Japan-Armenia Business and Culture Initiative) կազմակերպության հիմնադիր ժողովի նիստը։ Նիստին մասնակցեցին հայտնի գործարարներ, խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ և իրավաբաններ։ Հաջորդ օրը՝ հունիսի 1-ին, կազմակերպությունը գրանցվեց պետական ռեգիստրում որպես իրավաբանական անձ (General Incorporated Association)՝ իր հոգաբարձուների խորհրդով և կանոնադրությամբ։

24.09.2015 • ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Տոկիոյում

Սեպտեմբերի 24-ին ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Տոկիոյի «Օկուրա» հյուրանոցի սրահում Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն՝ հյուրընկալելով Ճապոնիայի խորհրդարանի, կառավարության, պետական այլ կառույցների, գործակալությունների բարձրաստիճան պաշտոնյաների, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, դիվանագետների, Ճապոնիա-Հայաստան ընկերակցության, ճապոնահայկական բարեկամության միության անդամների, գործարարների, արվեստագետների, լրագրողների:

11.09.2015 • Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգներ Տոկիոյում

Սեպտեմբերի 7-ից 11-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում և Ճապոնիայում ՀՀ դեսպանության ու ՀՀ մշակույթի նախարարության համագործակցությամբ և հովանավորությամբ համերգային շրջագայությամբ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում էր գտնվում Արամ Խաչատրյանի անվան տրիոն՝ դաշնակահար Արմինե Գրիգորյան, ջութակահար Կարեն Շահգալդյան, թավջութակահար Կարեն Քոչարյան:

25.08.2015 • Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Տոկիոյում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում ճապոնացի երաժիշտ, դիրիժոր Հիսայոշի Ինուեի նախաձեռնությամբ և Ճապոնիայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ Տոկիոյում տեղի ունեցան դաշնակահար և կոմպոզիտոր Կարեն Հակոբյանի համերգները:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր