Պետական տուրքի դրույքաչափեր

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ 2017թ.ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

(գործում են 2017թ. հունվարի 1-ից)

 

 ԻՆՉՊԵՍ ՎՃԱՐԵԼ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների անվանումը Դրույքաչափ
ՀՀ դրամ ԱՄՆ դոլար Եվրո

 

ՄԱՍ 1. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. ԱՆՁՆԱԳՐԵՐԻ, ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1.1 ՀՀ քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար 65,000 $135 €122 Վճարել
1.2 16 տարին չլրացած ՀՀ քաղաքացուն կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար 30,000 $62 €56 Վճարել
1.3 Օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար 65,000 $135 €122 Վճարել
1.4 16 տարին չլրացած ՀՀ քաղաքացուն օտարերկրյա պետություններում վավերական անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար 30,000 $62 €56 Վճարել
1.5 ՀՀ քաղաքացու անձնագրի ընդհանուր ժամկետը 5 տարով երկարաձգելու համար 10,000 $21 €19 Վճարել
1.6 Օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը մինչեւ երկու տարի ժամկետով երկարաձգելու համար 10,000 $21 €19 Վճարել
1.7 Օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը երկու տարուց ավելի ժամկետով երկարաձգելու համար 20,000 $42 €38 Վճարել
1.8 ՀՀ վերադարձի վկայական տալու համար` անձնագրի կորստյան դեպքում, եթե առկա չէ ՀՀ քաղաքացու ինքնությունը հավաստող այլ փաստաթուղթ 30,000 $62 €56 Վճարել
1.9 Ժամկետանց կամ այլ պատճառով օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի կամ ՀՀ քաղաքացու ինքնությունը հավաստող այլ փաստաթղթի հիմքով ՀՀ վերադարձի վկայական տալու համար 10,000 $21 €19 Վճարել
1.10 ՀՀ կառավարության կողմից սահմանված, ինչպես նաեւ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում ՀՀ վերադարձի վկայական տալու համար Անվճար Անվճար Անվճար  
1.11 Հյուպատոսական հաշվառման վերցնելու համար Անվճար Անվճար Անվճար  
1.12 Հյուպատոսական հաշվառումից դուրս գալու համար Անվճար Անվճար Անվճար  

 

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ

2.1 ՀՀ այցելության մուտքի արտոնագիր (մինչեւ 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով) տալու համար / չվերադարձվող պետական տուրք 3,000 $6 €6 Վճարել
2.2 ՀՀ այցելության մուտքի արտոնագիր (մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով) տալու համար / չվերադարձվող պետական տուրք 15,000 $31 €28 Վճարել
2.3 ՀՀ այցելության բազմակի մուտքի արտոնագիր (մինչեւ 60 օր ժամկետով գտնվելու իրավունքով եւ մինչեւ վեց ամիս վավերականության ժամկետով) տալու համար / չվերադարձվող պետական տուրք 20,000 $42 €38 Վճարել
2.4 ՀՀ այցելության բազմակի մուտքի արտոնագիր (մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով եւ մինչեւ մեկ տարի վավերականության ժամկետով) տալու համար / չվերադարձվող պետական տուրք 40,000 $83 €75 Վճարել
2.5 ՀՀ պաշտոնական մուտքի համար արտոնագիր տալու համար Անվճար Անվճար Անվճար  
2.6 ՀՀ դիվանագիտական արտոնագիր տալու համար Անվճար Անվճար Անվճար  
2.7 ՀՀ մեկ մուտքի տարանցիկ արտոնագիր տալու համար / չվերադարձվող պետական տուրք 10,000 $21 €19 Վճարել
2.8 ՀՀ բազմակի մուտքի տարանցիկ արտոնագիր (մեկ տարի վավերականության ժամկետով) տալու համար / չվերադարձվող պետական տուրք 18,000 $37 €34 Վճարել

 

3. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ

3.1 Մահվան պետական գրանցման համար, ներառյալ՝ վկայական տալը Անվճար Անվճար Անվճար  
3.2 Ամուսնության մեջ չգտնվող մորից ծնված երեխայի ծննդի պետական գրանցման համար, ներառյալ՛ վկայական տալը 5,000 $10 €9 Վճարել
3.3 Ամուսնության մեջ գտնվող ծնողներից ծնված երեխայի ծննդի պետական գրանցման համար, ներառյալ՝ վկայական տալը 20,000 $42 €38 Վճարել
3.4 Ամուսնության, հայրության որոշման կամ որդեգրման պետական գրանցման համար, ներառյալ՛ վկայական տալը 25,000 $52 €47 Վճարել
3.5 Ամուսինների համատեղ դիմումի կամ դատական կարգով ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ՛ վկայական տալը 120,000 $250 €226 Վճարել
3.6 Սահմանված կարգով անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչված կամ երեք տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկված անձի հետ ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ՝ վկայական տալը 20,000 $42 €38 Վճարել
3.7 Ազգանվան, անվան եւ հայրանվան փոփոխության պետական գրանցման համար, ներառյալ՝ վկայական տալը 45,000 $94 €85 Վճարել
3.8 Քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ կամ փոփոխություններ կատարելու համար 30,000 $62 €56 Վճարել
3.9 Հյուպատոսական հիմնարկում պահվողՔԿԱԳ ակտերի հիման վրա կրկնակի վկայական տալու համար 10,000 $21 €19 Վճարել

 

4. ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

4.1 Անշարժ գույքի տիրապետման, օգտագործման եւ տնօրինման իրավունքի լիազորագրերի վավերացման համար 30,000 $62 €56 Վճարել
4.2 Այլ լիազորագրերի վավերացման համար 15,000 $31 €28 Վճարել
4.3 Պայմանագրերի նոտարական վավերացման համար 25,000 $52 €47 Վճարել
4.4 Փաստաթղթերի պատճենների եւ փաստաթղթերից քաղվածքների հաստատման յուրաքանչյուր էջի համար 10,000 $21 €19 Վճարել
4.5 Փաստաթղթերի՝ օտար լեզվից հայերեն թարգմանության եւ նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար 10,000 $21 €19 Վճարել
4.6 Փաստաթղթերի (բացառությամբ անձնագրերի եւ քաղաքացիական կացության վկայականների)՝ հայերենից օտար լեզու թարգմանության եւ նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար 15,000 $31 €28 Վճարել
4.7 Անձնագրերի եւ քաղաքացիական կացության վկայականների՝ հայերենից օտար լեզու թարգմանության եւ նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար 7,000 $15 €13 Վճարել
4.8 Քաղաքացու ողջ լինելու, որոշակի վայրում գտնվելու եւ այլ տեղեկանքների ձեւակերպման եւ հաստատման համար 15,000 $31 €28 Վճարել
4.9 Ստորագրության իսկության վավերացման համար 7,000 $15 €13 Վճարել
4.10 ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման համար 15,000 $31 €28 Վճարել
4.11 Կտակների վավերացման համար 15,000 $31 €28 Վճարել
4.12 ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար 10,000 $21 €19 Վճարել
4.13 Ի պահ ընդունված փաստաթղթերը պահպանելու համար՝ ամսական 5,000 $10 €9 Վճարել
4.14 Ի պահ ընդունված դրամը, արժեթղթերը եւ այլ արժեքները պահպանելու համար՝ ամսական 10,000 $21 €19 Վճարել
4.15 Այլ նոտարական ծառայությունների համար 7,000 $15 €13 Վճարել

 

5. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄ

5.1 Փաստաթղթերի հյուպատոսական վավերացման համար' ֆիզիկական անձանցից 5,000 $10 €9 Վճարել
5.2 Փաստաթղթերի հյուպատոսական վավերացման համար' իրավաբանական անձանցից 15,000 $31 €28 Վճարել

 

6. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

6.1 ՀՀ-ում դատվածության եւ հետախուզման առկայության մասին տեղեկանք ձեւակերպելու համար 25,000 $52 €47 Վճարել
6.2 Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք ձեւակերպելու համար 25,000 $52 €47 Վճարել
6.3 Քաղաքացիության մասին տեղեկանք ձեւակերպելու համար 25,000 $52 €47 Վճարել
6.4 Հարցման հիման վրա ձեւակերպվող այլ տեղեկանքներ 25,000 $52 €47 Վճարել
6.5 Քաղաքացու կողմից ներկայացված կամ դիվանագիտական ներկայացուցչության արխիվում պահվող փաստաթղթերի, ինչպես նաեւ իրավական ակտերի հիման վրա ձեւակերպվող տեղեկանքներ 10,000 $21 €19 Վճարել
6.6 Առանց հարցման այլ տեղեկանքներ ձեւակերպելու համար 10,000 $21 €19 Վճարել
6.7 Մատուցվող ծառայության կամ իրականացվող գործողության շրջանակում տեղեկանք ձեւակերպելու համար Անվճար Անվճար Անվճար  
6.8 Փաստաթղթեր պահանջելու եւ դրանք դիմողին հանձնելու համար 10,000 $21 €19 Վճարել

 

7. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐԻՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԺԱՄԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ

7.1 ՀՀ քաղաքացիներից 7,000 $15 €13 Վճարել
7.2 Օտարերկրյա քաղաքացիներից 14,000 $29 €26 Վճարել

 

8. ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

8.1 Այլ ծառայությունների համար 10,000 $21 €19 Վճարել

 

ՄԱՍ 2. ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼԸ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼԸ

1 ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 1,000 $2 €2 Վճարել
2 ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար 25,000 $52 €47 Վճարել

 

ՄԱՍ 3. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ՈՐՈՇԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1 ՀՀ֊ում հատուկ կացության կարգավիճակ, հատուկ անձնագիր տալու, ինչպես նաեւ հաշվառելու համար 150,000 $312 €282 Վճարել
2 Կորցրածի փոխարեն նոր ՀՀ հատուկ անձնագիր տալու համար 75,000 $156 €141 Վճարել

Ներկայացված դրույքաչափերի հիմքը հանդիսանում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը, արդիական են 01.01.2017թ․-ից մինչև 31.12.2017թ․

 

Էլեկտրոնային վճարումների աջակցման կենտրոն
Էլ. փոստի հասցե` payments@mfa.am

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր