Հայաստան - Ճապոնիա

Ճապոնիա

Ընդհանուր տեղեկություններ

Դիվանագիտական հարաբերությաւնները հաստատվել են 1992թ. սեպտեմբերի 7-ին:

2010թ. հունիսից Ճապոնիայում գործում է ՀՀ դեսպանությունը:

2012թ. մայիսի 8-ից Ճապոնիայում ՀՀ դեսպանն է Հրանտ Պողոսյանը:

2011թ. նոյեմբերից ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանն է Չիկահիտո Հարադան (նստավայրը` Մոսկվա):

2015թ. հունվարի 1-ից ՀՀ-ում գործում է Ճապոնիայի դեսպանությունը: 

2015թ. հունիսի 3-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Ճապոնիայի առաջին ռեզիդենտ-դեսպան Էյձի Տագուչին:

Այցեր

Ճապոնիա

1999թ. օգոստոս ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյան
2001թ. դեկտեմբեր ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյան
2005թ. հունիս ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյան
2009թ. նոյեմբեր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
2012թ. հունիս ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան

Հայաստան

2011թ.մայիս Ճապոնիայի ԱԳ նախարարի խորհրդարանական փոխնախարար Հիսասի Տոկունագա
2013թ. նոյեմբեր ԱԳ նախարարության խորհրդարանական փոխնախարար Տակաո Մակինո
2014թ.հունվար ԱԳ նախարարության պետնախարար Մինորու Կիուչի

Ստորագրված փաստաթղթեր

  • Արձանագրություն ՀՀ և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, 7 սեպտեմբերի 1992թ.:
  • ՀՀ Նախագահի և Ճապոնիայի վարչապետի համատեղ հայտարարություն, 2001թ. դեկտեմբեր, Տոկիո;
  • Համաձայնագիր ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին, Տոկիո, 8 հունիսի 2005թ.:
  • Հուշագիր ՀՀ ԱԳՆ-իևՃապոնիայի ԱԳՆ-ի միջև համագործակցության վերաբերյալ, Տոկիո, 6 հունիսի 2012թ.:
  • Համատեղ հայտարարություն ՀՀ և Ճապոնիայի միջև բարեկամության և համագործակցության հետագա խորացման վերաբերյալ, Տոկիո, 6 հունիսի 2012թ.:

ՀՀ և Ճապոնիայի ապրանքաշրջանառության ծավալները /մլն. ԱՄՆ դոլար/

  արտահանում ներմուծում
2011թ. 0.3 72.3
2012թ. 0.2 98.3
2013թ. 0.1 96.2
2014թ. 0.12 106.7

Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ

Վերգետնյա տրանսպորտային միջոցներ, օպտիկական և լուսանկարչական գործիքներ, մեքենաշինական և էլեկտրական սարքավորումներ:

Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ

Ոգելից ըմպելիքներ, դեղագործական մթերք, քիմիական միացություններ, պղինձ, երկաթ և ծխախոտ:

Թարմացված է 28.12.2015թ.

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր