Դիվ. Հ​արաբերությունների 20 Ամյակ

Հայաստան-Ճապոնիա 20 տարի

2012թ. նշվելու է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանը: Այս առիթով երկու երկրների կառավարությունները որոշեցին համատեղ ջանքերով իրականացնել մի շարք քաղաքական, տնտեսական, գիտակրթական ու մշակութային միջոցառումներ: Ընդունվեց հոբելյանը խորհրդանշող լոգոյի ձև, որն օգտոգործելու իրավունքը կշնորհվի Հայաստանում, Ճապոնիայում, ինչպես նաև որևէ այլ երկրում տվյալ առնչությամբ կայանալիք միջոցառման կազմակերպիչներին:

Հայ-ճապոնական բարեկամական հարաբեություններն ամրապնդելու նպատակ ունեցող մշակութային, հասարակական, գիտակրթական միջոցառում կազմակերպելու ծրագիր ունեցող կազմակերպություն կամ անհատ Հայաստանից կարող է դիմել Մոսկվայում Ճապոնիայի դեսպանություն, իսկ Ճապոնիայից՝ Տոկիոյում Հայաստանի դեսպանություն: Դիմողը պետք է լրացնի համապատասխան դիմումնաձև և ստանա լոգոն կամ նրա սև/սպիտակ տարբերակն օգտագործելու իրավունքը:

Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների կազմակերպման կարգ

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր